Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վերջերս առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասել է Ուշակովը՝ ընդգծելով, որ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ հարցերին, այնպես էլ այլ թեմաների:

«Ենթադրվում է, որ երկու առաջնորդների այս շփումները չեն սահմանափակվի միայն Պեկինում կայանալիք հանդիպմամբ: Այլ շփումներ ևս կլինեն՝ այդ թվում և ամռանը կամ աշնանը»,- նշել է Պուտինի օգնականը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ