Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի մարզպետը շնորհավորել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալակիր դարձած շիրակցի մարզիկներին

Շիրակի մարզպետը շնորհավորել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալակիր դարձած շիրակցի մարզիկներին

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու գավաթի խաղարկություններում 2019 թվականի ապրիլի 23-ի դրությամբ 9 մարզաձևերի ՀՀ հավաքականի թիմերի կազմում հանդես են եկել Շիրակի մարզի 30 ներկայացուցիչներ: Նրանցից 13-ը դարձել են մեդալակիր՝ ընդհանուր հաշվարկով նվաճելով 20 մեդալ, որից 4-ը ոսկե, 6-ը արծաթե և 10-ը բրոնզե: 20 մեդալից 7-ը «փոքր» են համարվում, որոնք առանձին վարզաձևերում նվաճել են ծանրորդները:

Ինչպես հաղորդում է ,Արմենպրեսե-ը, ապրիլի 23-ին հաղթանակներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին ընդունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով մարզիկներին մարզպետը նշեց, որ մարզիկները Շիրակի մարզի դեսպաններն են: «Պատիվ ունեմ ղեկավարելու այն մարզը, որը սպորտային շատ մեծ պոտենցիալ ունի: Սա նաև ոլորտային պատասխանատվություն է: Երբ այս մարզով հետաքրքրվող ներդրողները հարցնում են մարզի ամենաուժեղ կողմերի մասին, ես միշտ ասել եմ՝ այս մարզի ամենաուժեղ կողմը այս հող ու ջրի վրա ապրող մարդիկ են, իսկ մարզիկներն այս մարզի ամենաերևացող կողմերն են՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Սպորտը. որքան ֆիզիկական, այնքան էլ հոգեպես հաղթանակ է: Մենք այսօր պետք է սրանով ստիպենք բոլորին հավատալ մեր մարզին»,-նշեց մարզպետը՝ մարզի զարգացման գործում կարևորելով նաև հաղթանակներ գրանացած մարզիկների դերը: Հանդիպման ընթացքում մարզիկները Շիրակի մարզպետին ներկայացրեցին իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Բացի գույքի խնդիրներից, մարզիկներն առանձնացրին մարզական պալատի բացակայության, ինչպես նաև մարզական դիսպանսերի անհրաժեշտության հարցը:

«Մեր հանդիպումը կարելի նաև ճանաչողական համարել, քանզի ինձ համար չափազանց կարևոր է անմիջապես ձեզանից իմանալ մտահոգությունների ու անհանգստացնող խնդիրների մասին: Այո, բոլորս էլ ուզում ենք, որ պետությունն ավելի շատ ռեսուրս և հնարավորություններ ունենա, որոնք կուղղվի մարզական բնագավառի զարգացմանը: Մինչ այդ Շիրակի մարզպետարանը կարևորում և գնահատում է ձեր հաջողություններն ու ջանքերը, մենք ձեզ հետ ենք և պատրաստ ենք աջակցելու հնարավորությունների սահմաններում»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]