Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորընտիր նախագահին


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով և հաջողություն մաղթելով ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է ազատ մրցակցային տնտեսական դաշտ հաստատելու կառավարության քաղաքական կամքը և շեշտել, որ հանձնաժողովը կարևոր դերակատարություն ունի այս խնդրի լուծման գործում:

Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է սատարել անկախ և անաչառ կառույց կայացնելուն ուղղված քայլերը:

Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և նշել, որ հանձնաժողովի կողմից առավելագույնն է գործադրվելու, որպեսզի ՀՀ-ում կայանա ազատ մրցակցային շուկան:

ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ