Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում մեկնարկեց ավանդական ջահերով երթը

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում մեկնարկեց ավանդական 
ջահերով երթը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երթի մեկնարկին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»:

Ներկաներն այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո վառեցին  ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ երթի ավարտին ծաղիկներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]