Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով Գարեգին Բաղրամյանին՝ ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա փորձը թույլ կտա էական ներդրում ունենալ ՀԾԿՀ առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման գործում:

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և լավագույնս կարողանա պաշտպանել սպառողների շահերը:

Նշվել է նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության և թափանցիկության ուղղությամբ գործադրվելիք ջանքերին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գարեգին Բաղրամյանը շեշտել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ