Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի

Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Միքայել Սքոնն իր աջակցությունն է ունեցել փետրվարից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մշակմանը:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք՝ մասնավորապես, ծրագրի արդյունավետությունը, ինսուլտի կանխարգելումը, նոր դեղերի ընդգրկման հնարավորությունը, վերապատրաստումները, մասնագետներին կրեդիտներ շնորհելու նպատակահարմարությունը և այլ հարցեր:

Սքոնը շեշտել է Հայաստանում ինսուլտի առաջացման ռիսկերը՝ առնանձնացնելով ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան ճնշումը:

 «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է, որ ծրագրի շահառու պացիենտները գոհ են մնում բուժման ընթացքից և ինսուլտից հետո բավականին արագ են վերականգնում իրենց առողջությունը:

«Փետրվարի 1-ից գործող մեր ծրագրի արդյունքներով` մինչ այս պահը անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի, որից 13-ն այս պահին հոսպիտալացված են, 60-ը դուրս են գրվել լիարժեք առողջ և, ցավոք, 12 կյանք չի հաջողվել փրկել: 

Նախարար Արսեն Թորոսյանը դոցենտ Միքայել Սքոնին շնորհակալություն է հայտնել իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի ներդրման գործում ունեցած մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]