Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Գերմանիայում կինն ուշքի Է եկել 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում պացիենտը գիտակցության Է եկել 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The National պորտալը: 1991 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակչուհի Մունիրա Աբդուլլան չորս տարեկան իր որդու եւ փեսայի հետ ավտովթարի Էր ենթարկվել: Նրանց մեքենան բախվել Էր դպրոցական ավտոբուսին: Մայրը փրկել Է տղային, իրենով ծածկելով նրան, սակայն գանգուղեղային լուրջ վնասվածք Է ստացել:

Մունիրային հասցրել են տեղի հոսպիտալ, որից հետո տեղափոխել Լոնդոնի հիվանդանոց: Կինը գտնվում Էր վեգետատիվ վիճակում՝ ցուցադրելով գիտակցության միայն նվազագույն նշաններ: Որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են ԱՄԷ: Կինը ֆիզիոթերապեւտիկ բուժընթաց Է անցել, որպեսզի պահպանի մկանների տոնուսը, սակայն նրա վիճակը չի լավացել:

«Ես երբեք թեւաթափ չեմ եղել, որովհետեւ միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ մի օր նա գիտակցության կգա»,-լրագրողների հետ անկեղծացել Է Մունիրայի որդին՝ Օմար Վեբերը: 2017 թվականին Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդն իմացել Է Մունիրայի պատմության մասին եւ նրա բուժման ծախսերը հոգացել Է գերմանական կլինիկաներից մեկում: 2018 թվականի հունիսին կինը բժիշկների համար անսպասելիորեն սկսել Է գիտակցության գալ եւ որոշակի ձայներ արձակել: Օմարի խոսքով՝ դա տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ ինքը ինչ-որ մեկի հետ վիճում Էր մոր մահճակալի մոտ: Երեք օր անց Մունիրան 27 տարվա ընթացքում առաջին անգամ արտասանել Է իր որդու անունը: Որոշ ժամանակ անց նա սկսել Է խոսել եւ նույնիսկ աղոթքներ անել: Այժմ պացիենտը բուժումը շարունակում Է Աբու-Դաբիում:

«Ես նրա պատմությունը պատմեցի, որպեսզի մարդիկ չկորցնեն հույսը, երբ նման վիճակում են հայտնվում իրենց մերձավորները: Նրանց մահացած մի համարեք, երբ նրանք նման դրության մեջ են: Բոլոր այս տարիներին բժիշկներն ինձ ասում Էին, որ նրա վիճակն անհուսալի Է եւ իմաստ չունի նրան բուժել, բայց ամեն անգամ, երբ ես կասկածում Էի, ինձ նրա տեղն Էի դնում եւ հնարավոր ամեն ինչ անում Էի՝ բարելավելու նրա վիճակը»,-պատմել Է Օմարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ