Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿ-ն շարունակում է «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՔԿ-ն շարունակում է «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքում 
չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություն:

Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որոկական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]