Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԿՄ ուղերձը:

«Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար  ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:

Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը:

Միասնությամբ ոգեկոչե՛նք Ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և  Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը»:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]