Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն ափսոսանք Է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցներից բացառումների երկարացումից ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ

ԵՄ-ն ափսոսանք Է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցներից բացառումների երկարացումից ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ափսոսանք Է հայտնել, որ ԱՄՆ-ը նախօրյակին որոշում Էր ընդունել մայիսի սկզբից չերկարացնել արտոնյալ ժամանակաշրջանն այն ութ երկրների եւ տարածքների համար, որոնք ածխաջրածիններ են ներմուծում Իրանից եւ որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության ներքո կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ ելույթ ունենալով ապրիլի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի՝ երեկվա որոշման կապակցությամբ, որը վերստին խախտում Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) կատարումը»,-ասել Է նա:

Կոսյանչիչը հերթական անգամ ընդգծել Է, որ ԵՄ-ն մտադիր Է շարունակել ԳՀՀԾ-ի իրագործումը: «Մենք հանձնառու ենք ԳՀՀԾ-ի կատարմանն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է իր պարտավորությունները»,-հավելել Է նա:

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն Էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]