1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապրիլի 24-ին սպասվող իրադարձությունները

Ապրիլի 24-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր` ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, հոգևոր այրերն ու Հայաստան ժամանած հյուրերը կլինեն Ծիծեռնակաբերդի բարձունքում: Նրանք ծաղիկներ կխոնարհեն անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հայ համայնքների նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ կանցկացվեն երթեր, բողոքի ակցիաներ, որոնցով մեկ անգամ ևս կբարձրացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի ժխտողական քաղաքականության հարցը:

Վաղ առավոտից իր դռները կբացի Ցեղասպանության թանգարան ինստիտուտը: Այցելուները կարող են ծանոթանալ թանգարանի ցուցադրությանը, նոր ցուցանմուշներին: Թանգարանի այցելուների թվում է լինելու նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանը: 

Մատենադարանում մամուլի ասուլիսով հանդես կգան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Նրանք կհայտարարեն 2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]