Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելառուսը պլանավորում Է մինչեւ տարեվերջ Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել

Բելառուսը պլանավորում Է մինչեւ տարեվերջ Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հույս ունի մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստների միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել Է Բելառուսի նավթընկերության (ԲՆԸ) գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը:

«Մենք հույս ունենք այս տարի մատակարարումներ սկսել»,-նշել Է ԲՆԸ-ի ներկայացուցիչը:

Գրիբը հայտարարել Է, որ Բալթյան երկրների եւ Ուկրաինայի նավահանգիստները շահագրգռված են, որ Բելառուսը «նավթի լրացուցիչ հոսք ապահովի իրենց նավահանգիստների միջոցով, քանի որ նրանց համար դա լրացուցիչ վաստակ Է»: Գրիբը նշել Է, որ գործընկերներին ընտրելիս «ամեն ինչ կախված կլինի այն պայմաններից, որոնք սահմանակից երկրները կառաջարկեն փոխաբեռնման եւ փոխադրման վերաբերյալ»:

«Կամ դրանք բալթյան նավահանգիստներն են, կամ Օդեսան, կամ համակցումը: Մոզիրի նավթամշակման գործարանն ավելի մոտ Է Ուկրաինային… Միանգամայն հնարավոր Է, որ նավթն ուղարկվի Ուկրաինայի տարածքով: Նավթանը (Նավթան» ԲԲԸ-ն) ավելի մոտ Է մերբալթյան նավահանգիստներին, համապատասխանաբար տրամաբանական Է դիտարկել Բալթիկ ծովի նավահանգիստները»,-հայտարարել Է Բելառուսի նավթընկերության փոխտնօրենը: Գրիբը հավելել Է, որ Բելառուսում կարող Է վերամշակվել Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից, Նիգերիայից եւ այլ երկրներից մատակարարված նավթը: Ընդսմին նա չի ճշտել, թե այսօր բելառուսական կողմը նավթի ներմուծման ինչ կոնկրետ ուղղություններ Է դիտարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]