Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ Սան Խոսեի պետական համալսարանը համագործակցություն են սկսել կրթության ոլորտում

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ Սան Խոսեի պետական 
համալսարանը համագործակցություն են սկսել կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) եւ Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի մամուլի բաժնից,  համագործակցության շրջանակում մարտ ամսին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Այցի շրջանակում վերջինս անցկացրեց քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները եւ այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 եւ ավելի մասնակիցներ, հնարավորություն ստացան ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի եւ հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Գլեն Մյուլսը Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, ինչպես նաեւ Համակարգչային գիտություն է դասավանդում Iona համալսարանում, դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» եւ «Մասնագիտական եւ Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սա ISTC-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Առաջիկայում ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը կայցելի Սան Խոսեի պետական համալսարան: Այցի շրջանակում ուսանողները կստանան հնարավորություն ամերիկացի դասախոսների հետ քննարկել իրենց մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները:

Միաժամանակ, ԵՊՀ դասախոսները կաշխատեն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: Սա կնպաստի Հայաստանում հետազոտական ներուժի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]