Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլի 23-25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ապրիլի 23-25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը հայտարարարություն է տարածել, որով հայտնել է, որ ապրիլի 23-25-ն ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության տարածած հայտարարությունը: 

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]