Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ինչպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ հայտնում է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հոգևոր արարողությունը տեղի է ունեցել Սբ Տիրամայր տաճարում: «Փարիզում Սբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և ոգեկոչվել է 1.5 միլիոն զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է դեսպան Տոլմաջյանը:  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ