Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իսլամական պետությունն» ստանձնել Է Շրի Լանկայում պայթյունների պատասխանատվությունը. Reuters

«Իսլամական պետությունն» ստանձնել Է Շրի Լանկայում պայթյունների պատասխանատվությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվել Է 321 մարդ, տուժել Է եւս ավելի քան 520 հոգի: Իշխանությունները ձերբակալել են 40 կասկածյալների:

Գործակալության տվյալներով՝ պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը»: Նշվում Է, որ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]