Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մխիթարյանն ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը  

Մխիթարյանն ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան «զինագործների» կազմում մշուշոտ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Football London կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել լոնդոնյան ակումբը: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանի տաղանդն ի ցույց դրել է մրցաշրջանի սկզբում, սակայն կայուն խաղ չի ցուցադրում:

«Արսենալ»-ը կմտածի Մխիթարյանից բաժանվելու մասին, եթե լուրջ առաջարկ ստանա: Հայ կիսապաշտպանը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «զինագործների» կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]