1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն անհարգալից են համարում կառավարությունում առանց իրենց աղբատար մեքենաներ ձեռք բերելու քննարկում ունենալը

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն անհարգալից են համարում 
կառավարությունում առանց իրենց աղբատար մեքենաներ ձեռք բերելու քննարկում 
ունենալը

 ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն անհարգալից է համարում առանց ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությանը տեղեկացնելու կառավարությունում աղբատար «ԿամԱԶ» մեքենաների ձեռք բերման քննարկում ունենալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մանրիկյանը հայտնեց Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: «Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մեկ մարմին ենք և համատեղ ուժերով ենք կյանքի կոչելու բոլոր ծրագրերը: Ինչո՞ւ նախօրոք չէիք տեղեկացրել մնացած երկու ուժին, որ «ԿամԱԶ»-ների նախագիծը պետք է քննարկվեր կառավարությունում: Շատ անհարգալից վերաբերմունք էր Երևան քաղաքի ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ»,- նշեց Մանրիկյանը և հավելեց, որ դժվարության պահին են միայն հիշում և դիմում:

 ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետը և քաղաքապետարանի ստորաբաժանումները գործադիր մարմին են և պարտավոր են Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին տեղեկացնել բոլոր քայլերի մասին: «Ո՞վ է ասել, որ 24 «ԿամԱԶ» պետք է  լինի, ոչ թե 15 կամ 30, համոզված եմ՝ չունեք մոնիթորինգ: Ասում եք՝ 900 մլն տրամադրենք, ունե՞ք ծրագիր... Եթե այո, ապա բերեք խմբակցություններում քննարկենք»,- ասաց Մանրիկյանը և քննարկում չիրականացնելու դեպքում բանավեճի հրավիրեց:

Արձագանքելով Միքայել Մանրիկյանի ելույթին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ վերջինս երևի ժամանակաշրջանը շփոթել է, հիմա նախընտրական շրջան չէ, որ բանավեճ կազմակերպվի: «Եթե Դուք նշեք օրենքի մի կետ, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ»,- նշեց քաղաքապետը: Անդրադառնալով «ԿամԱԶ» մեքենաների ձեռքբերման վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը` Հայկ Մարությանն ասաց, որ փետրվար ամսին հայտարարված էր մրցույթ: «Փետրվարից ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որպեսզի գնում կատարենք, ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության նիստի ժամանա՞կ իմացաք այս մասին: Մենք ընդամենը խնդրեցինք կառավարությանը, որ այդ 24 հատ մեքենայից մի քանիսը շուտ բերենք»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ հայտնեց, որ ավագանու անդամների և Երևանի քաղաքապետի, ինչպես նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների հարաբերությունները հստակ կարգավորված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]