Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում

  Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է 
գնահատում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մեր հարաբերությունները պահպանում են ամբողջական շարունակականությունը: Դրանք ամուր են, շատ ուժեղ հիմք ունեն: Դրանք միտված են դեպի ապագա: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարներն ամբողջովին գիտակցում են, որ եղբայրական հարաբերությունները մեր երկրների միջև շաղկապված են մեր ժողովուրդների արմատական հետաքրքրություններով»,- ասաց դեսպանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր:

Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը բազմապատկելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]