1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մշակույթի նախարարությունը նոր ծրագրերով կնպաստի գրահրատարակչական ոլորտի զարգացմանը

Մշակույթի նախարարությունը նոր ծրագրերով կնպաստի գրահրատարակչական ոլորտի 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարարությունը մեր երկրում և օտարերկրյա պետություններում հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնող գրականության հրատարակումը խթանելու նպատակով վերափոխել, վերաիմաստավորել և հավելել է նախարարության մի շարք ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ու նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը ծրագրերը մանրամասն ներկայացրեցին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Գրահրատարակչական ոլորտում ՀՀ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ երկու հիմնական ծրագիր է իրականացրել: Դրանք հանրությանը հայտնի են «Պետական պատվերով» և «Աջակցությամբ» անվանումներով: Այդ ծրագրերը վերափոխումների են ենթարկվել. մասնավորապես գրահրատարակչության հիմնական ծրագիրը` գրականության պետական պատվերը, այժմ գործում է որպես «Գրքերի գնման» ծրագիր: Նախարարությունը  գնում է  մի շարք գրքեր և անմիջապես  դրանք բաշխում գրադարաններին»,-ասաց Վահե Բուդումյանը:

Նրա խոսքով` այս պահին ընթացքում է նախորդ տարեվերջին հաստատված 17 գրքի ձեռքբերման գործընթացը` համապատասխան սահմանված տպաքանակով: 2020-ին  ձեռք բերվող գրականության ցանկի ձևավորման համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Արմեն Սարգսյանը լրացրեց Բուդումյանի խոսքը` շեշտելով, որ նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են ներկայացնում մերժված և  պահանջված գրականության ցանկերը: «Մերժված են այն գրքերը, որոնք չկան գրադարաններում, իսկ պահանջված են այն գրքերը, որոնցից կա մեկ կամ երկու օրինակ, և այդ գրքերը ձեռք բերելու համար ընթերցողները ստիպված են երկար սպասել: Կա նաև երրորդ ցանկը, որը ձևավորում է նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը: Այդ ցանկում ընդգրկված գրքերը ճիշտ ներկայացնելով` նախարարությունը ստեղծում է առաջարկ, որի հիման վրա ձևավորվում է պահանջարկ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նա ասաց, որ նախկինում նախարարությունը պետական պատվերով հրատարակում էր գրքեր, այսինքն՝ ամբողջությամբ ֆինանսավորում էր գրքերի հրատարակումը, ձեռք էր բերում ամբողջ տպաքանակը, իսկ հիմա հրատարակչություններն իրենց ֆինանսական միջոցներով լույս են ընծայում գրքեր, նախարարությունը ձեռք է բերում համապատասխան օրինակները: Այդպես նախարարությունն ավելի շատ միջոցներ է խնայում և կարողանում է ավելի շատ գրքեր գնել, հրատարակչությունները ստիպված են լինում հրատարակել որակյալ գրքեր, հակառակ դեպքում նախարարությունը պարզապես չի գնի դրանք:

ՀՀ մշակույթի փոխնախարարը նշեց, որ «Գրականության աջակցություն» ծրագրի նոր փոխակերպումը «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագիրն է: «Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի  գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Արդեն 19 գրողների և հետազոտողների հետ կնքվել են պայմանագրեր: Ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը տրված է և այս պահին ընդունվում են հայտեր: Վերջնաժամկետը մայիսի 1-ն է»,- նշեց Վահե Բուդումյանը:

Արմեն Սարգսյանը  հավելեց, որ «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրում, որն այս տարի վերափոխվեց  «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագրի, կա կարևոր «Համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանությունները հայերեն» ուղղությունը, որտեղ ներառվել են համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, պատմագրական կարևոր երկեր, որոնք դարերի ընթացքում ստեղծվել են, բայց մինչ օրս տարբեր պատճառներով արևելահայերեն չեն թարգմանվել: «Նախարարությունը կազմել է հուշարար ցանկ, որը պարտադիր չէ, այլ խրախուսելի. այդ ցանկից թարգմանիչները կարող են ընտրել երկեր ու ներկայացնել նախարարության դրամաշնորհային ծրագրին մինչև մայիսի մեկը, ստանալ մինչև մեկ միլիոն դրամ դրամաշնորհ, թարգմանել` պարտավորվելով 2021 թվականին հրատարակել այս կամ այն ստեղծագործությունը, որևէ հրատարակչության միջոցով»,-ընդգծեց Սարգսյանը:

Նա  ներկայացրեց նաև «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» ծրագիրը, որը ներդրվել է նախորդ տարվանից և արդյունավետ գործել: «Ծրագրի շրջանակում նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Նախորդ տարի 15 գրքի հրատարակման համար կնքվել է պայմանագիր: Մի քանի օրից կնքվելու է հինգ գրքի հրատարակության պայմանագիր, որում ներառված են Կոմիտասի «Նամակները»  անգլերեն,  Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» գերմաներեն և այլ գրքեր:  Այս ամենն իրականացվում է գրքի միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ»,- հավաստիացրեց փորձագետը:

Նա  շեշտեց, որ գործում  է նաև «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագիրը, որով նախատեսված հատկացումներն ուղղվում են գրական և մշակութային տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներին: «Այստեղ ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող գրական և մշակութային մամուլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]