Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շրի Լանկայի իշխանությունները պայթյունները համարում են Նոր Զելանդիայում ահաբեկչության պատասխանը

Շրի Լանկայի իշխանությունները պայթյունները համարում են Նոր Զելանդիայում ահաբեկչության պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության եւ զանգվածային լրատվամիջոցների նախարար Ռուվեն Վիեվարդենեին:

«Նախնական հետաքննությունը ցույց Է տալիս, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից գրոհները կատարվել են նորզելանդական Քրայսթչերչում իրականացված ահաբեկչությանն ի պատասխան»,-հեռուստաալիքը մեջբերում Է նախարարի հայտարարությունը, որը նա արել Է խորհրդարանում ունեցած ելույթ ընթացքում: Վիեվարդենեն իր ելույթում նաեւ առաջարկել Է երկրում արգելել National Thowfeek Jamaath «ահաբեկչական կազմակերպությունը», որին համարում են պայթյունների պատասխանատուն: Այդ մասին Twitter-ում հայտնել Է տնտեսական բարեփոխումների եւ պետական բաշխման նախարար Խարշա դե Սիլվան: Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 321 մարդ, տուժել Է ավելի քան 520 հոգի:

Մարտի կեսին Քրայսթչերչի (Նոր ԶԵլանդիա, Հարավային կղզի) երկու մզկիթներում տեղի Է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով, ըստ ոստիկանության տվյալների, զոհվել Է 50 մարդ, տուժել՝ եւս 50 հոգի: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը տեղի ունեցածը համարել Է ահաբեկչություն: Մեկ մարդու՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին, սպանության մեղադրանք Է առաջադրվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]