Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փորձագետները հաշվել են, թե «աստղանի» հյուրանոցները որ երկրներում են ամենից շատ

Փորձագետները հաշվել են, թե «աստղանի» հյուրանոցները որ երկրներում են ամենից շատ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցների մեծ մասը, որոնց «աստղեր» են շնորհված, գտնվում Է Եվրոպայում, գրեթե քառորդ մասը՝ Ասիայում, մնացածները՝ մյուս մայրցամաքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով BoldData ընկերությանը:

Հյուրանոցային բիզնեսի տվյալների վերլուծության բնագավառում մասնագիտացած հետազոտական ընկերության մասնագետները հավաքել եւ ուսումնասիրել են ամրագրման միջազգային հարթակների եւ հյուրանոցային ագրեգատորների տեղեկատվությունն այն մասին, թե որտեղ են գտնվում այն հյուրանոցները, որոնց շնորհված են որոշակի քանակությամբ «աստղեր»:

Պարզվել Է, որ այժմ աշխարհում կա 1 մլն 73 հազար 500 տեղավորման օբյեկտ, որոնցից 402 հազար 933-ն դասակարգված հյուրանոցներն են՝ «աստղերի» շնորհմամբ: Դրանց կեսից ավելին (50,7 տոկոսը), տեղաբաշխված Է Եվրոպայում, եւս 23,2 տոկոսը՝ Ասիայում, 12,9 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայում, 6 տոկոսից փոքր-ինչ ավելին՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում եւ Կարիբներում, 3,8 տոկոսը՝ Աֆրիկայում, 3,3 տոկոսը՝ Ավստրալիայում եւ Օվկիանիայում:

Եվրոպայում պատրաստ են զբոսաշրջիկների ընդունել մոտավորապես 660 հազար հյուրանոցներ, հոսթելներ, պաշտոնապես գրանցված հարկաբաժիններ եւ տեղավորման այլ միջոցներ, բայց դրանց մեկ երրորդից պակաս մասին են «աստղեր» շնորհվել:

Եվրոպայում «աստղավոր» հյուրանոցների թվաքանակով առաջատարը Իտալիան Է (32 հազար 803): Երկրորդ տեղում Խորվաթիան Է (29 հազար 282): Երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում տեղավորվել են Ֆրանսիան (18 հազար 865), Գերմանիան (17 հազար 616) եւ Մեծ Բրիտանիան (14 հազար 497): Վեցերորդ տեղում Իսպանիան Է (13 հազար 990), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]