Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Tesla-ն պլանավորում Է 2020 թվականին ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել

Tesla-ն պլանավորում Է 2020 թվականին ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը պլանավորում Է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծայայություն գործարկել 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքի հայտարարությունը:

«Ես վստահության մեծ չափով Tesla անվարորդ տաքսու գործարկումը կանխատեսում եմ հաջորդ տարի: Այդ տաքսիները կլինեն ոչ բոլոր իրավասություններում, որովհետեւ մենք կարգավորիչ մարմինների հավանություն ամենուրեք չենք ստանա: Բայց ես համոզված եմ, որ կարգավորիչների հավանությունն ինչ-որ տեղ կստանանք թեկուզեւ բառացիորեն հաջորդ տարի»,- մեջբերում Է հեռուստաալիքը Մասքի խոսքը:

Մասքի գնահատումներով՝ հաջորդ տարի Tesla անվարորդ տաքսիների թիվը կարող Է կազմել 1 միլիոն: Անվարորդ տաքսի պատվիրել կարելի կլինի շարժական հավելվածում:

Մասքը նաեւ կանխատեսել Է, որ, հնարավոր Է, երկու տարի հետո Tesla-ն պատրաստի ավտոմոբիլ, որը ղեկ եւ ոտնակներ չի ունենա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ