Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կհրաժարվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց

 Հայաստանը կհրաժարվի Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» 
մասնակցելուց

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը՝ մեջբերելով Ծառուկյանի խոսքերը. «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին: 

«Սպիտակ քարտը» հատուկ կարգավիճակ Է, երբ մարզիկին իրավունք Է տրվում օլիմպիական մրցումներին մասնակցել առանց վարկանիշի և հավակնություն չունենալ մրցանակային տեղերի. այդ դեպքում մարզիկը մեկնում է խաղերին օլիմպիական կարգախոսի համաձայն՝ կարևորը մասնակցությունն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]