Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի 
տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ստերկն  այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում: 
«Մենք մարդկային մեծ աղետի ականատեսն ենք: Եվ ցավոք աշխարհում դեռ տեղի են ունենում իրադարձություններ, երբ անմեղ մարդիկ թշնամության զոհ են դառնում: Եվ ես կարծում եմ, որ մարդկությունը նման իրադարձություններից պետք է դասեր քաղի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Ստերկի հետ հուշահամալիր էր եկել և իր հարգանքի տուրքը մատուցեց նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովան: Նրանք նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն 2015թ. ապրիլի 24-ին ընդունել են Հայոց ցեղասպանության մասին հայտարարագիր: Փաստաթղթով Բուլղարիայի խորհրդարանը «ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»: Հայտարարությանը կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ ՝ 36-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]