Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել Է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող Է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Ապրիլի սկզբին The Sunday Times թերթը գրել Էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում Է Թրամփին հրավիրել առաջիկայաում պաշտոնական այց կատարելու Միացյալ Թագավորություն: Հրատարակության տեղեկատվության համաձայն, բրիտանական կառավարության ներկայացուցիչները Սպիտակ տան գործընկերների հետ գաղտնի բանակցություններ Էին վարում անցյալ տարվա վերջից՝ քննարկելով պատրաստվող այցի ժամկետները: Թրամփն անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիա Էր ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Նա բանակցություններ Էր վարել վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ ունկնդրություն ստացել Եղիսաբեթ Երկրորդի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]