Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պահպանողականներից ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել Է արգելափակել «Հյուսիսային հոսք-2»-ը

Պահպանողականներից ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել Է արգելափակել «Հյուսիսային հոսք-2»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել Է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Polska Times հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 23-ին:

Ինչպես գնահատել Է քաղաքական գործիչը, «Հյուսիսային հոսք-2»-ը հակասում Է եվրոպական շահերին, քանի որ մեծացնում Է Եվրոպայի կախվածությունը ռուսական Էներգակիրներից: «Իսկ մեզ ավելի շատ անկախություն Է հարկավոր ռուսական գազից: Որպես Եվրահանձնաժողովի ղեկավար ես կօգտագործեմ բոլոր նորմաներն ու օրենքները «Հյուսիսային հոսք-2»-ն արգելափակելու համար»,- ասել Է նա:

Վեբերի խոսքով՝ 2019 թվականին Եվրոպայի համար ամենակարեւորը միասնությունն Է եւ փոխզիջում գտնելու կարողությունը: «Մեզ մոտ չափազանց մեծ Է ազգայնականությունը եւ եսամոլությունը: Ես՝ որպես ԵԺԿ-ից Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածու, ցանկանում եմ կամուրջներ կառուցել Եվրոպայի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ»,-նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]