Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն օդուժի համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով. Yonhap

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն օդուժի համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ երկշաբաթյա զինավարժանքները մեկնարկել են ապրիլի 22-ին Կորեայի Հանրապետությունում:

Դրանց մասնակցում են մի քանի տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ F-15K, KF-16 եւ F-16 կործանիչներ: Yonhap-ի տեղեկավտությամբ՝ներկայիս զինավարժանքներն անցկացվում են կրճատված մասշտաբով եւ ըստ Էության ծառայում են 2009 թվականից անցկացվող ռազմաօդային ուժերի Max Thunder զինավարժանքների փոխարինմանը, որոնց սովորաբար մասնակցել են առնվազն հարյուր ինքնաթիռներ:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Սեուլը եւ Վաշինգտոնը այդ որոշումն ընդունել են, որպեսզի զորախաղերի անցկացումը, որոնք մշտապես քննադատություն Էին հարուցում ԿԺԴՀ-ի կողմից, չխանգարի Կորեական թերակղզու միջուկազերծման դիվանագիտական գործընթացին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]