Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, զոհերի թիվն աճում է

Նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, զոհերի թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,6 մագնիտուդով երկրաշարժ Է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 05:37-ին (Երեւանի ժամանակով 10:37-ին) Սեբու քաղաքից 226,1 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում:

Օջախը գտնվում Էր 86 կմ խորության վրա: Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Էր, որ 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 15 մարդ: ABS-CBN հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժից ամենից ավելի տուժել Է Պամպանգի նահանգը, որտեղ գրանցվել են բոլոր զոհվածները: Տեղի իշխանությունները պատրաստվում են աղետի ռեժիմ հայտարարել այդ տարածաշրջանում: Պորակի սուպերմարկետի ավերակների տակ, որը փլվել Է երկրաշարժի հետեւանքով, կարող են տասնյակ մարդիկ լինել, ընթանում Է որոնողափրկարարական գործողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]