1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի 
աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 22-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայում գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային ընդգրկում ունի, քանի որ պայքարի նպատակն է կանխարգելել նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում:

Հետաքրքրվելով վարժարանների սաների ուսումնառությամբ` Գարեգին Բ Հայրապետը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և դառնալ իրենց ժողովրդի արժանավոր զավակներ՝ բարձր պահելով նրա անունն ու պատիվը Ֆրանսիայի մեջ: 

Հայոց Հովվապետը սաներին պատգամել է նաև զորացնել իրենց կապերը Եկեղեցու հետ և մշտապես հաղորդ լինել ազգային արժեքներին ու սրբազան ժառանգությանը, որպեսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնությունը: 

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելությունները կազմակերպելու համար:

Իրենց հերթին աշակերտներից մի քանիսը ասմունքել են` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ֆրանսահայ աշակերտներին և ի հիշատակ այցի նրանց խաչեր է ընծայել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]