Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 
տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:

«Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելեց, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

«Աջակության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, որը պետք է լինի 3 ամսվա ընթացքում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում»,- նշեց Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ կարող է խոսք լինել ոչ միայն ֆինանսական, այլև այլ տեսակի օժանդակության մասին, որովհետև կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]