Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շրի Լանկայի բնակիչները երեք րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը

Շրի Լանկայի բնակիչները երեք րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչական 
գործողությունների զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ada Derana տեղական լրատվական պորտալը:

Հիշատակի ակցիան սկսվել Է ապրիլի 23-ի ժամը 8:30-ին (Երեւանի ժամանակով 7:10-ին): Սգո ազգային օրվա կապակցությամբ իշխանությունները խնդրել են բնակիչներին սպիտակ դրոշներ կախել տների մոտ: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի Է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 310 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել Է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:

Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել Է ապրիլի 23-ից երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին: Բացի այդ, ինչպես գրում Է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Ազգային անվտանգության խորհրդում որոշում Է ընդունվել ընդլայնել ուժային կառույցների լիազորությունները՝ հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Ավելի վաղ Adaderana նորությունների պորտալը հայտնել Է, որ Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են շուրջ հազար զինծառայողներ Կոլոմբո ուղարկելու մասին՝ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ իրավակարգի ապահովման համար: Երկրի կառավարությունը տեղի ոստիկանության կենտրոնակայանում եւ պաշտպանության նախարարության շենքում կբացի օպերատիվ հակազդման եւ հատուկ գործողությունների նախապատրաստման կենտրոններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]