Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր

Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Էրեբունի օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար: Ընդամենը պլանավորվում Է մատակարարել 18 մեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր:

«Ավիաբազայի վերազինումը Սու-30ՍՄ-ներով պլանավորվում Է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կստացվեն երկու փուլով՝ 2020 – 2021 թվականներին: Պլանավորվում Է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնցով ներկայում թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ինքնաթիռների հավաքակազմի նորացումը պլանավորվում Է անցկացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի կողմից առաջադրանքների կատարումը, քանի որ օդաչուական անձնակազմը պետք Է անցնի նոր մեքենաների վերաուսուցման ծրագիրը: «Երբ ինքնաթիռներն սկսեն ստացվել, օդաչուական կազմի մի մասը վերաուսուցման կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս մասը կշարունակի ծառայությունն Էրեբունիի ավիաբազայում»,- ճշտել Է աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]