Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալվածների թիվը հասել Է 40-ի

Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալվածների թիվը հասել Է 40-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 40-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է Agence France-Presseсо-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Մինչ այդ հաղորդվել Էր 29 ձերբակալվածների մասին: Ըստ առկա տվյալների՝ նրանց թվում Է նաեւ այն ավտոմեքենայի վարորդը, որը, ինչպես ենթադրվում Է, օգտագործվել Է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ այն տան տերը, որտեղ ապրում Էին նրանցից ոմանք:

Ավելի վաղ իշխանությունները հայտնել են, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարածքում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 310-ի: Տուժածների թվաքանակը մոտավորապես 500 Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]