Շախմատի վետերանների աշխարհի առաջնության 7-րդ տուրն անհաջող էր Հայաստանի թիմի համար
23:45, 22 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի վետերանների առաջնության 7-րդ տուրում Հայաստանի թիմը պարտություն է կրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ընթացող առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը Իսլանդիայի առաջին թիմն էր: Հայ գրոսմայստերները զիջել են 1,5։ 2,5 հաշվով:
Այժմ թիմը նահանջել է 5-րդ հորիզոնական: Հաջորդ՝ 8-րդ տուրում, հավաքականի հակառակորդը կլինի Շոտլանդիայի ընտրանին:
Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում