1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օտար երկրներից ապաստան հայցած անձանցից 1675-ը նախորդ տարի վերադարձել է Հայաստան

Օտար երկրներից ապաստան հայցած անձանցից 1675-ը նախորդ տարի վերադարձել է 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Հայաստան վերադարձել և վերաինտեգրման ծրագրերի դիմել է 1675 քաղաքացի, որոնցիցի 278-ը՝ հարկադիր, 1397-ը` կամավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ միգրացիոն ծառայության Մեկ պատուհան ծառայության պատասխանատու Անահիտ Չոբանյանը:

Անդրադառնալով Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման ծրագրերին՝ Անահիտ Չոբանյանը շեշտեց, որ ստեղծվել է մեկ պատուհան ծառայություն, որը գործում է մեկ տարուց ավելի:

«Այն նպատակ ունի նպաստել ԵՄ անդամ և այլ եվրոպական երկրներից Հայաստան վերադարձող քաղաքացիների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը»,- նշեց  Անահիտ Չոբանյանը և հավելեց, որ ծառայության միջոցով ՀՀ վերադարձողները կարող են ստանալ և՛ խորհրդատվություն, և՛ աջակցություն:  

1 տարվա ընթացքում ծառայության դիմել  և վերաինտեգրման ծրագրերին ուղղորդվել է, ընդհանուր առմամբ, 47 վերադարձող միգրանտ: Նրանցից 41-ը եղել են Գերմանիայից, 3-ը՝ Ֆրանսիայից, 2-ը՝ Ավստրիայից և 1-ը՝ Լեհաստանից:  

«47 վերադարձած միգրանտից 31-ը հարկադիր է վերադարձել, իսկ 16-ը՝ կամավոր: 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի ապրիլ` ՀՀ միգրացիոն ծառայության մեկ պատուհան ծառայությունն ուղղորդել է հայրենիք վերադարձած 84 ՀՀ քաղաքացու»,- շեշտեց Չոբանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայումս իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք աջակցում են ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձածներին:

Չոբանյանը նաև հավելեց, որ ԵՄ երկրներից վերադարձած քաղաքացիները շատ հաճախ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում, քանի որ եվրոպական որևէ երկիր հասնելուն պես ոչնչացնում են իրենց անձնագրերն ու մյուս փաստաթղթերը: Նրա խոսքով՝ հետդարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայից՝ 62 տոկոս, Ֆրանսիայից՝ 22 տոկոս և Նիդեռլանդներից՝ 3.6 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]