1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 116 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 116 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 22- ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 21-ական, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության ու սպանության սպառնալիքի 4-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, փաստաթղթի կեղծիքի 2, կողոպուտի, հասարակական-պետական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքի և սառը զենք կրելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 3-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]