Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 28 երկրում 2018 թվականին ապաստան է հայցել  4820 ՀՀ քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

«ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է: Դեռևս տվյալներ չկան, թե 2018 թվականին քանի անձ է վերադարձվել, սակայն 2017 թվականին ԵՄ տարբեր երկրներից որոշում էր ընդունվել իրականացնել 5330 ՀՀ քաղաքացու վերադարձի, սակայն ընդհանուր առմամբ վերադարձվել է 1450 անձ»,- նշեց Չոբանյանը:  

2016 թվականին ապաստան է հայցել 7800, իսկ 2017 թվականին՝ 6900 անձ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ