Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են 
խորհրդարանականների փոխայցերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը ապրիլի 22-ին հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորել է համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ:

Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]