Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՏՄ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը մասնակցել է շտաբային ուսումնավարժության

ՍԱՏՄ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը մասնակցել է շտաբային 
ուսումնավարժության

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյանը:

Նպատակն էր՝ ստուգել Տեսչական մարմնի և ենթակա կառույցների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, տարհանման հանձնաժողովի, ՔՊ կազմավորումների պատրաստակամության աստիճանը և ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։

Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարում, հավաք, խնդրադրում և զեկույցների ունկնդրում: Մեկնարկը տրվել է ժամը 07:00-ին՝ «Հայտարարված է հավաք» ազդանշանով: Ժամը 09:00-ին խորհրդակցությունների դահլիճում տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից տեղի է ունեցել ղեկավար կազմի խնդրադրում` Տեսչական մարմնի ՔՊ համակարգը «Բարձր» պատրաստակամության աստիճանի փոխադրելու և «Ուժեղացված» աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ: Մասնակիցները, համաձայն, ՔՊ և խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակի փոխադրման պլանի, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Ժամը 11։30-ին տեղի է ունեցել ղեկավար կազմի ունկնդրում, որի ընթացքում ընթերցվել են ՔՊ պետին ներկայացվող ամփոփ զեկույցները։

Քննարկվել են՝

ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման,

պաշտոնատար անձանց փոխատեղելիության,

սննդամթերքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտվածության և աղտահարվածության նկատմամբ լաբորատոր հսկողության ուժեղացման,

գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի, պարենի, պաշարների ապակենտրոնացման և դրանց պահպանման համար պահեստների ցանցի ծավալման,

կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ անասնաբուժասանիտարական գործունեության ուժեղացված հսկողության իրականացման,

անկած կենդանիներից նմուշառման և լաբորատոր հետազոտության անցկացման,

 սանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողության իրականացման, ինչպես նաև բուսասանիտարական հսկման ենթակա բեռների զննման հարցերը:

Ուսումնական հարցերն իրականացվել են ամբողջ ծավալով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]