Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ

Ալժիրի ոստիկանությունը  ձերբակալել է 5 միլիարդատիրոջ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ նրանցից 4-ը եղել են նախկին նախագահի մտերիմները:

Մեծահարուստները ձերբակալվել են հակակոռուպցիոն գործի շրջանակում: Մասնավորապես, նրանց մեղադրում են «պետության հետ կնքած պայմանագրով պարտավորությունները չկատարելու և իրենց ազդեցությունը օգտագործելու» համար:

Ապրիլի 2-ին զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում նախագահ Բուտեֆլիկան հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից: Հաջորդ օրը Ալժիրի Սահմանադրական խորհրդի անդամները հաստատեցին նրա հրաժարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]