Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը 
օգտագործված չէ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արոտավայրերի զգալի մասը չի օգտագործվում: ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ուսումնասիրություն կատարվի պարզելու պատճառները:

«Երբ տարբեր հանդիպումներ ենք ունենում գյուղացիների հետ, նրանք ասում են, որ արոտավայրերի հնարավորությունները սահմանափակ են, որ անասնապահությունը չեն կարողանում զարգացնեն: Ես խնդրեցի վիճակագրություն, և պարզվեց, որ մեր արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ: Պատճառները տարբեր կարող են լինել, միգուցե  ճանապարհների հասանելիությունն է: Լավ կլիներ, որ մեր փորձագիտական հանրությունը ուսումնասիրություն կատարեր այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, թե գյուղի որ մոդելն է նախընտրելի: Հասկանալ, թե արդյոք գյուղի բոլոր բնակիչները պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ:

Ինչ վերաբերում է գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորմանը, ապա վարչապետը նշեց, որ կոլեկտիվ տնտեսությունների դեպքում սուբսիդիայի չափն ավելի մեծ է, քան անհատների պարագայում, սակայն այստեղ խնդիր կա. Հայաստանում գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ձևավորվման գործընթաց չկա: Ըստ նրա՝ այստեղ նույնպես պետք է հասկանալ, թե ինչու: Այստեղ նա նույնպես կարևորեց փորձագիտական հանրության աջակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]