1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով մեկնարկել է Բալթյան երկրներում հայկական մշակութային շաբաթը

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով մեկնարկել է Բալթյան երկրներում 
հայկական մշակութային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում ապրիլի 20-ին տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշել է, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:

Հանդիսությանը դաշնամուրային կատարումներով հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը՝ կատարելով Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և այլոց ստեղծագործությունները:

Համեգային ծրագրի երկրորդ հատվածում Արմինե Գրիգորյանը և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը դաշնամուրային դուետով կատարել են հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների ներկայացման և համտեսման արարողություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]