Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև անցկացվել են պլանային խորհրդակցություններ


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 18-ին  անցկացվել են արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմից խորհրդակցություններին մասնակել է  սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը՝ վարչության պետ Արմեն Եդիգարյանի գլխավորությամբ, իսկ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է  ՌԴ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:

Խորհրդակցությունների օրակարգի շրջանակում քննարկվել են ներկայումս աշխարհի տարբեր հատվածներում դիտվող առավել սուր ճգնաժամերը: Զրուցակիցները կիսել են այն համոզմունքը, որ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը պետք է ապահովվի բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ներգրավված բոլոր կողմերի լեգիտիմ շահերը:

Ռուսաստանյան կողմը ներկայացրել է ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում ՌԴ վերջին ձեռքբերումներն ու տեխնիկական մշակումները:

Քննարկվել են նաև օտարերկրյա պետություններում ճգնաժամային և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ արձագանքմանը և այդ ուղղությամբ ՌԴ-ՀՀ երկկողմ փոխգործակցությանն ու համապատասխան կազմակերպչական աշխատանքների համակարգմանն առնչվող հարցեր: Որպես օրինակ` մատնանշվել է Եմենում քաղաքական ճգնաժամի ընթացքում 2017թ. դեկտեմբերին ՌԴ կողմից ընդհանուր առմամբ 72 անձանց տարհանումը, որոնց թվում, ՌԴ և Սերբիայի դեսպանությունների աշխատակիցներից զատ, կային նաև մի քանի հայ ընտանիքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ