Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն այլեւս մյուս երկրներին դուրս չի բերի իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից

ԱՄՆ-ն այլեւս մյուս երկրներին դուրս չի բերի իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գրավոր հայտարարության մեջ, որն ապրիլի 22-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Այս որոշումն ուղղված Է այն բանին, որ զրոյի հասցվի իրանական նավթի արտահանումը՝ իրանական ռեժիմից զրկելով եկամուտների հիմնական աղբյուրից»,-նշվում Է հայտարարության մեջ:

Պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իր հերթին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է արագացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշման միջոցների կիրառումը, քանի դեռ Իրանը չի նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]