Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխել 
միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից  ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում հայտնաբերվել և ՀՀ ԱՆ «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել  2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  «Արմավիր» ՔԿՀ-ում զննության ընթացքում Ֆրանսիզ  Ռ.-ի  ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]