Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Իրաքի Էներգետիկայի նախարարությունն անփոխարինելի Է համարել իրանական գազը


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի ԷլեկտրաԷներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԷլեկտրաԷներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մասաաբ ալ Մուդարիսը:

Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ապրիլի 22-ին կհայտարարեն իրանական նավթի գնման պատժամիջոցներից մի շարք երկրների համար բացառությունների գործողության դադարեցման մասին: Հրատարակության տվյալներով՝ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 2-ից: «Մենք այժմ չունենք իրանական գազի այլընտրանք: Եթե մենք ցանկանանք այլ տարբերակ գտնել, մեկից մինչեւ չորս տարի կպահանջվի»,- հայտարարել Է պաշտոնյան նախարարության ցուցահանդեսի շրջանակներում: Նրա խոսքով՝ Իրանն այժմ օրական 28 մլն խորանարդ մետր գազ Է մատակարարում, իսկ ամռանը մատակարարումները կհասնեն 35 միլիոնի:

«Եթե դադարեն իրանական գազի մատակարարումները, ապա Իրաքի ԷլեկտրաԷներգետիկայի համակարգը կկորցնի մոտավորապես 2800 մեգավատ»,-պարզաբանել Է ալ-Մուդարիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ