Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոնգրեսական Սեթ Մուլթոնը պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի նախագահական մրցավազքի մասնակից. NBC

Կոնգրեսական Սեթ Մուլթոնը պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի նախագահական մրցավազքի մասնակից. NBC

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մուլթոնը (դեմոկրատ՝ Մասաչուսեթսի նահանգից) պաշտոնապես ներգրավվել Է հաջորդ ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում, որոնք կայանալու են 2020 թվականին: Կոնգրեսականի նախընտրական արշավի մեկնարկի մասին ապրիլի 22-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ ծովային հետեւակի 40-ամյա վետերան Մուլթոնը դարձել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման 19-րդ հավակնորդը: Իր արշավը նա մտադիր Է կենտրոնացնել ազգային անվտանգության հարցերի վրա:

Մուլթոնն ավարտել Է Հարվարդի համալսարանը: Ինչպես գրում Է NBC-ն, նա շատ հարցերում առաջադիմական հայացքների հետեւորդ Է. առավել հայտնի Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նկատմամբ իր ընդդիմությամբ: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են գրեթե երկու տասնյակ դեմոկրատ-հավակնորդների:

2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին, մասնավորապես, հայտարարել են Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն Էր 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, Սան-Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոն, որը բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնն Էր զբաղեցնում Բարաք Օբամայի վարչակազմում, Մերիլենդի նահանգից նախկին կոնգրեսական Ջոն Դիլենին, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը, Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոտայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը: 2020 թվականին Սպիտակ տան համար պայքարի հավանական մասնակիցների թվում նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Նախընտրական արշավի մեկնարկը տրվելու Է 2020 թվականի փետրվարին, երբ Այովայի եւ Նյու-Հեմփշիրի նահանգներում կանցկացվեն կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ու առաջին ընտրությունները, որոնցում կընտրվեն դեմոկրատների եւ հանրապետականների ազգային համագումարների պատգամավորները: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ), որտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակցի անունը:

Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը՝ Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]