Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին, նրանք նպատակ ունեն փոխել նախաքննական մարմնի որոշումը

 Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին, նրանք նպատակ 
ունեն փոխել նախաքննական մարմնի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Մեղադրանքի հետ համաձայն չենք, պարոն Սանասարյանն անմեղ է: Նրան ուղղված մեղադրանքը հիմքեր չունի: Մենք մեր իրավունքները պաշտպանելու համար իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք:  Հավատում ենք, որ մեր իրավական համակարգում հնարավոր է հասնել արդարության»,-ասաց Արսեն Սարդարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]