Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քադիրովը բացատրել Է Չեչնիայի առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում

Քադիրովը բացատրել Է Չեչնիայի առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել Է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 22-ին ՌԻԱ Նովոստին հրապարակել Է մի հետազոտություն, որում Սեւաստոպոլը, Ինգուշիան եւ Չեչնիան ժողովրդագրական վարկանիշի առաջատարներն են. այս տարածաշրջաններում բնակչության թվաքանակը վերջին երեք տարվա ընթացքում ավելացել Է առավել զգալի չափով: Այսպես, 2016-2018 թվականների ընթացքում Չեչնիայի բնակչության թվաքանակն աճել Է 4,5 տոկոսով:

«Դա սոցիալական քաղաքականության արդյունքն Է: Չեչնիայում մշտապես հոգ Է տարվում բազմազավակ ընտանիքների մասին, կառուցվում են մանկական նախադպրոցական հաստատություններ, մանկական հիվանդանոցներ: Մենք չունենք մանկատներ ու խնամազուրկ երեխաներ: Հասարակության մեջ ընդունված չԷ ընտանիքում երեխաներ չունենալ»,-հայտարարել Է Քադիրովը: Նրա խոսքով՝ «հատուկ նշանակություն ունի ամուսնացող երիտասարդների առողջ կենսակերպը»: «Խորապես մտածված աշխատանք Է տարվում բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ, որը թույլ Է տվել բազմակի նվազեցնել ալկոհոլային խմիչքների եւ թմրամիջոցների օգտագործման մակարդակը»,-ընդգծել Է Քադիրովը:

Նա հիշեցրել Է, որ Չեչնիայում ստեղծվել Է հոգեւորականության հանձնաժողով, որն օգնում Է վերամիավորվել բաժանված ընտանիքներին:

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում հանձնաժողովը կարողացել Է վերամիավորել հազարից ավելի ընտանիքների»,-նշել Է Չեչնիայի ղեկավարը: Քադիրովն ինքը բազմազավակ հայր Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]